ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ
 ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ
11:32     31 05 2023    
«Մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

«Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հարավային Կովկասում կարելի է խաղաղություն հաստատել: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Հուսով ենք, որ սա արդյունավետ քայլ կլինի այդ հարցերի լուծման ուղղությամբ բանակցությունների սեղանի շուրջ, և ոչ թե բռնի ճանապարհով: Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն պահպանել անցյալի բռնությունը։ Կառուցողական երկխոսությունը կարող է նախաձեռնել խաղաղություն, հնարավորություններ և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել երկու կողմերի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Ադրբեջան  


Լրահոս