Ադրբեջանի Զինված ուժերում շարունակվում են Հրթիռահրետանային զորքերի զորավարժությունները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանի Զինված ուժերում շարունակվում են Հրթիռահրետանային զորքերի զորավարժությունները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:56     30 05 2023    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ համազորային զորավարժարանում շարունակվում են Հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումների մարտական կրակով մարտավարական զորավարժությունները։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ պլանի համաձայն՝ ստորաբաժանումները գրավել են կրակային դիրքեր և կատարել նորմատիվով նախատեսված համապատասխան առաջադրանքներ։

Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ցուցադրական մարտական կրակ են արձակել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և ինքնագնաց հաուբիցներից։

Մարտական կրակով մարտավարական վարժանքների ընթացքում պրոֆեսիոնալ կերպով կատարվել են հրամանատարական կետերի, կենդանի ուժի և պայմանական հակառակորդի այլ թիրախների հայտնաբերման և ոչնչացման խնդիրները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս