Կայացել է Իսրայելի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
 Կայացել է Իսրայելի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
13:11     30 05 2023    
Այսօր կայացել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ հրապարակում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, ի պատիվ նախագահ Իցհակ Հերցոգի, շարվել է պատվո պահակախումբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դիմավորել են Իցհակ Հերցոգին և առաջին տիկին Միխալ Հերցոգին:

Իլհամ Ալիևն ու Իցհակ Հերցոգը քայլել են պատվո պահակախմբի մոտով։ Հնչել են Իսրայելի և Ադրբեջանի օրհներգները:

Պետությունների ղեկավարները լուսանկարվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Իսրայել   Ադրբեջան  


Լրահոս