Ադրբեջանի ՊՆ. Հայկական անօրինական զինված կազմավորումների ինժեներական աշխատանքները դադարեցվել են
  Ադրբեջանի ՊՆ.  Հայկական անօրինական զինված կազմավորումների ինժեներական աշխատանքները դադարեցվել են
10:36     30 05 2023    
Մայիսի 29-ին Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, փորձել են երկարաժամկետ ամրաշինություններ կառուցել Աղդամի, Խոջավենդի, Շուշայի, Լաչինի և Քալբաջարի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց՝ գյուղատնտեսական աշխատանքների պատրվակով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ինժեներական աշխատանքները անմիջապես դադարեցվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս