Ավարտվել են զինապարտների ուսումնական հավաքները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ավարտվել են զինապարտների ուսումնական հավաքները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
17:28     29 05 2023    
N զորամասում ավարտվել են՝ պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ժամկետային զինծառայողների խմբի հետ անցկացված ուսումնական հավաքները։

Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկանում է Zinvor.info-ն։

Հավաքների անցկացման տարածք ժամանած պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը հետաքրքրվել է՝ ուսումնական գործընթացի ընթացքով։ Տրվել են հանձնարարականներ՝ զինծառայողների գիտելիքների ու հմտությունների բարելավման, ինչպես նաև հավաքների առավել արդյունավետ անցկացման հետ կապված։

Ուսումնական հավաքի ավարտի կապակցությամբ տեղի է ունեցել փակման արարողություն։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս