Մեկնարկում է բարոնուհի Նիկոլսոնի քառօրյա այցը Ադրբեջան
Մեկնարկում է բարոնուհի Նիկոլսոնի քառօրյա այցը Ադրբեջան
12:36     29 05 2023    
Մայիսի 29-ին մեկնարկում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային ներկայացուցիչ բարոնուհի Էմմա Նիկոլսոնի պաշտոնական քառօրյա այցը Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի «Էներգետիկայի շաբաթվան» և ընդգծելու Մեծ Բրիտանիայի հանձնառությունը Ադրբեջանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, հաղորդում է Zinvor.info-ն։

Բաքվում բարոնուհի Նիկոլսոնը կհանդիպի՝ էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի, մշակույթի նախարար Անար Քերիմովի, խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և էներգետիկ, շինարարական և բժշկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

Այցի ընթացքում բարոնուհի Նիկոլսոնը կմասնակցի՝ Baku Connect միջոցառմանը` քննարկելու էներգետիկ շուկայի հնարավորությունները և Ադրբեջանի մաքուր էներգիային անցնելու գործընթացը, ինչպես նաև «Բաքվի էներգետիկայի շաբաթվան» և Բաքվի էներգետիկ ֆորումին:
Zinvor.info

Հեշթեգներ. Նիկոլսոն   Ադրբեջան  


Լրահոս