Նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին
 Նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին
11:38     29 05 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Քվեարկության արդյունքները, որոնք հանդիսանում են ազգային կամքի հաղթանակը, բարձրագույն պարգևն են այն լայնածավալ քաղաքականության, որը դուք վճռականորեն իրականացնում եք ձեր երկրի համակողմանի զարգացման ճանապարհին և ձեր անգնահատելի արժանիքների համար։ Ժամանակակից դարաշրջանի էջերում ոսկե տառերով գրված Ձեր գործունեությունը հանդիսանում է՝ հայրենիքի, ժողովրդի և թուրքական երկրի հանդեպ ձեր անսահման սիրո, կապվածության և հավատարմության պարզ արտահայտությունը:

Վերջին քսան տարիների ընթացքում ձեր ղեկավարության շնորհիվ եղբայրական Թուրքիայի Հանրապետությունը, անցնելով զարգացման երկար ու փառավոր ուղի, վերածվել է ուժային կենտրոնի, որը վճռական ազդեցություն է թողնում միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վրա, ձեռք է բերել հեղինակություն, հասել է նշանակալի. հաջողությունների՝ քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, ռազմական, նոր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Հզոր և ազդեցիկ Թուրքիայի Հանրապետության հաջողությունները, որոնք հանդիսանում են Ձեր պատմական առաքելության հիմնական նպատակները, մեծ հպարտություն է մեր՝ որպես եղբայրական երկրի համար:

Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, ելնելով մեր ժողովուրդների կամքից, որոնք պատմականորեն կապված են միմյանց հետ անքակտելի կապերով, այսօր նմանը չունեն աշխարհում։ Մեր անկոտրում բարեկամությունն ու եղբայրությունը, փոխշահավետ համագործակցությունը, համատեղ իրականացվող լայնածավալ ծրագրերը կարևոր գործոններ են հանդիսանում, որոնք բնութագրում են մեր ռազմավարական դաշինքը, ինչպես նաև կազմում են՝ տարածաշրջանային համագործակցության, անվտանգության և կայունության հիմքը։

Վստահ եմ, որ ժամանակի փորձությանը դիմացած մեր ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը, ադրբեջանա-թուրքական միասնությունն ու դաշինքը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» և «Մեկ բռունցք» փիլիսոփայության ոգուն համապատասխան՝ մեր համատեղ ջանքերով այսուհետ էլ կշարունակվեն վերընթաց գծով և էլ ավելի կամրապնդվեն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս