Դմիտրի Պեսկով. Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպում կանցկացնեն
  Դմիտրի Պեսկով.  Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպում կանցկացնեն
12:32     25 05 2023    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում նախ երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, այնուհետև ակնկալվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում։

Նշենք, որ մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
Zinvor.info

Հեշթեգներ. Դմիտրի-Պեսկով