Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով փոխնախարար Լեո Դոչերթիի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։
Պատասխանելով մոսկովյան հանդիպման արդյունքների մասին հարցին՝ նախարարը կրկին ընդգծել է Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղություն կառուցելուն իր պատրաստակամությունը։
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ինտենսիվ հանդիպումների փուլ է եղել՝ Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա։ Նրա խոսքով, ամերիկյան մայրաքաղաքում որոշակի առաջընթաց է գրանցվել, համաձայնեցվել է պայմանագրի ևս երկու հոդված։ «Եվս մի քանիսի շուրջ, հուսով եմ, և սա միայն իմ գնահատականը չէ, կա համաձայնության գալու հնարավորություն։ Բայց կան հոդվածներ, որտեղ կողմերի դիրքորոշումները շատ հեռու են, դրանք վերաբերում են ամենաբարդ հարցերին»,- հայտարարել է նախարարը։