Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով, Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրագործման վերաբերյալ։
Կողմերը շարունակել են՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն թեմաների շուրջ, որտեղ կողմերը դեռևս ունեն տարաձայնություններ։
Նախարարները երախտագիտություն են հայտնել ռուսական կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ անցկացնելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Նախարարները առանձին հանդիպումներ են անցկացրել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։