Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարարների հանդիպումը
  Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարարների հանդիպումը
14:56     19 05 2023    
Մոսկվայում մեկնարկել է՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Zinvor.info-ն հայտնում է, որ նախարարները ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բանակցությունների հերթական փուլն են անցկացնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը առանձին երկկողմանի հանդիպումներ է անցկացրել Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ։

Նշենք, որ մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել նաև՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս