Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
 Մոսկվայում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
12:22     19 05 2023    
Մոսկվայում սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը։

Zinvor.info-ն հայտնում է, որ հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Այսօր Մոսկվայում նախատեսված է նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս