Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով ԱԳՆ-ին։
Ըստ տեղեկությունների՝ հայրենադարձվածներից ութը երեխաներ են, երեքը՝ կին։ Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված փուլային և համակարգված միջոցառումների արդյունքում նախ որոշվել է հայրենադարձների գտնվելու վայրը, ինքնությունը և Ադրբեջանի քաղաքացիության պատկանելությունը, ապա միջոցներ են ձեռնարկվել նրանց անցումը Թուրքիայի տարածք ապահովելու համար։
Նշվում է, որ եղբայրական երկիր գործուղված համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են Իրաքից և Սիրիայից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար, հայրենադարձների նախնական բժշկական և հոգեբանական ստուգում են անցկացրել։