ՌԴ ԱԳՆ. Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան երկկողմ բանակցություններ Բայրամովի և Միրզոյանի միջև
  ՌԴ ԱԳՆ.  Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան երկկողմ բանակցություններ Բայրամովի և Միրզոյանի միջև
09:02     18 05 2023    
Ռուսական կողմը հաստատել է մայիսի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև եռակողմ հանդիպում անցկացվելու մասին լուրը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին:

Ինչպես չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում են նաև երկկողմ բանակցություններ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև։

«Մոսկվան հուսով է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճահարույց հարցերի լուծմանը»,- ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս