Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
11:19     17 05 2023    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդուտիրի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցում է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովին։

Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարարի և միջոցառմանը մասնակցող պաշտոնյաների միջև։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս