Zinvor.info-ն հայտնում է, որ նամակում ասվում է.
«Հարգելի Իլհամ Հեյդարի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
Ձեր հայրը համաշխարհային պատմության մեջ է մտել որպես ականավոր քաղաքական գործիչ, ժամանակակից ադրբեջանական պետականության խորհրդանիշ։ Լինելով իր ժողովրդի արժանի զավակը, նա դրել է նոր Ադրբեջանի՝ հզոր, բարեկեցիկ Հանրապետության զարգացման ներկայիս վեկտորի հիմքը, որը միջազգային ասպարեզում անկախ և պրագմատիկ քաղաքականություն է վարում։
Ռուսաստանը բարձր է գնահատում Հեյդար Ալիևի անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացման գործում։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Իլհամ Հեյդարի, քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ, իսկ ողջ ադրբեջանական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: