Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կհետևեն արդիականացված Սու-25-ի ռմբանետման ընթացքին
|
|
Այսօր Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից արդիականացված ադրբեջանական Սու-25 գրոհային ինքնաթիռը ռմբանետում կիրականացնի։
|
Այս մասին նշված է SavunmaSanayiST.com-ի թվիթերյան էջում, հայտնում է Armenia.Az-ը։
Ադրբեջանական «Սու-25» օդային աջակցության ինքնաթիռը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ղարաբաղյան 2-րդ պատերազմին, արդիականացվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կողմից։ «Սու-25»-ին ինտեգրվել են թուրքական արտադրության գերճշգրիտ ռումբեր, արդիականացվել են նաև ավիոնիկան։
Վերջերս «Սու-25»-ն առաջին անգամ ռումբ է նետել KKN-83-ից: Այսօր բարձրաստիճան պատվիրակությունը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, կհետևեն ռմբանետման ընթացքին։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Թուրքիա