Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
  Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
16:02     11 05 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է եղբայրական երկիր՝ հետևելու Քոնյա քաղաքում ընթացող «Անատոլիական արծիվ-2023» միջազգային զորավարժություններին։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, այցի ընթացքում Զաքիր Հասանովը կմասնակցի «Բարձր մակարդակի դիտորդի օրվան», որը կանցկացվի զորավարժությունների շրջանակներում։

Նշենք, որ վարժանքներին մասնակցում են Թուրքիայի, Պակիստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռներ՝ իրենց անձնակազմով։

«Անատոլիական արծիվ-2023» միջազգային թռիչքատակտիկական զորավարժություններին որպես դիտորդ մասնակցում են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Եթովպիայի, Մարոկկոյի, Ֆրանսիայի, Վրաստանի, Շվեդիայի, Ղրղզստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիբիայի, Մալայզիայի և Հորդանանի պատվիրակությունները:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Թուրքիա