Ադրբեջանում նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձը
  Ադրբեջանում նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձը
09:01     09 05 2023    
Այսօր Ադրբեջանում նշվում է՝ ֆաշիզմի դեմ Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը՝ Հաղթանակի օրը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս տոնը նշվում է պետական մակարդակով։

1941-1945 թթ. 350 000 ադրբեջանցիներ հերոսի մահով ընկան մարտի դաշտում:

Այսօր ողջ աշխարհը նշում է մեծ տոնը` ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը: Խորհրդային Միության համար, որի կազմում էր Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, Հայրենական Մեծ պատերազմը (ՀՄՊ) վերածվեց աներևակայելի ողբերգության: Դրանից առաջ երբևիցե պատերազմներում այսքան շատ մարդ չէր զոհվել: Պատմաբանների ամենահամեստ հաշվարկներով` ՀՄՊ-ում զոհվել է 27-30 մլն սովետական քաղաքացի: Հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր բառացիորեն ջնջվել են երկրի երեսից:

Հպարտությամբ կարելի է ասել, որ ադրբեջանական ժողովուրդն անգնահատելի ներդրում է ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: 1941-1945 թթ. ավելի քան 680.000 ադրբեջանցիներ, որոնցից 11.000-ը` կանայք, ռազմաճակատում մասնակցել են մարտական գործողություններին: Նրանցից 350.000-ը մարտադաշտում ընկել են հերոսի մահով: Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանով, Խորհրդային Միության հերոսներ` Մեհդի Հուսեյնզադե, Իսրաֆիլ Մամեդով. այս ադրբեջանցիների անունները հայտնի են մեր երկրի սահմաններից շատ հեռու: 120 ադրբեջանցիներ պարգևատրվել են երկրի բարձրագույն պարգևով` Խորհրդային Միության Հերոսի կոչումով:

Այսօր պատմաբաններն ընդունում են, որ առանց Բաքվի՝ Կարմիր բանակի համար շատ դժվար կլիներ հաղթանակ տանել պատերազմում: Խորհրդային տանկերի և ավիացիայի համար վառելիքի մոտ 80%-ը մատակարարել են ադրբեջանական նավթային հանքավայրերը, թիկունքում երեք հերթափոխով աշխատողները պատերազմող բանակն ապահովել են զինամթերքով, հագուստով, դեղորայքով: Բաքվում շտապ կարգով բացվել են զինվորական հոսպիտալներ, որտեղ Կարմիր բանակի վիրավոր զինվորներն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն:

Սրտանց շնորհավորում ենք Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, նրանց մաղթում ենք ամենայն բարիք, քաջառողջություն և բարեկեցություն:

Ապրիլի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին, զոհված կամ ավելի ուշ մահացած զինվորների այրիներին, թիկունքում անձնուրաց աշխատանքի համար շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձանց միանվագ նյութական օգնություն տրամադրելու մասին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայրենական-մեծ-պատերազմ  


Լրահոս