Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայ զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը
  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայ զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկությունը
09:32     01 05 2023    
Դըղ բնակավայրի ուղղությամբ հայ զինծառայողի վիրավորվելու մասին հաղորդագրությունը սուտ է:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կտրականապես հերքում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե իբր ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ստորաբաժանումների գնդակոծության հետևանքով Դըղ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի զինծառայող է վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս