Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, շնորհավորանքում ասված է. «Հարգելի սպաներ, միչմաններ, կուրսանտներ, սերժանտներ, զինվորներ, նավաստիներ և քաղաքացիական ծառայողներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռամազանի տոնի առթիվ, որը խորհրդանիշ է հանդիսանում՝ ողջ աշխարհի մուսուլմանների հոգևոր միասնության, համերաշխության, հավասարության։
Ռամազանի տոնը, որը մեր երկրում ամեն տարի նշվում է պետական մակարդակով որպես ազգային տոն, ծառայում է իսլամական արժեքների պահպանմանը, ավելի է ամրապնդում հավասարությունը, մարդկանց միջև միասնությունը, մարմնավորում է մեր հասարակության հաստատակամ հավատարմությունը ազգային և հոգևոր արժեքներին, մարդասիրությանը, բարությանը և գթասրտությանը: .
Մաղթում եմ ձեզ առողջություն և հաջողություն ձեր սուրբ և պատվաբեր ծառայության մեջ։ Երախտագիտություն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին՝ պատերազմի ժամանակ ցուցաբերած ձեր հավատարմության, քաջության և անձնվիրություն համար։
Ռամազանի տոնի նախօրեին, ինչպես միշտ, մենք խորին հարգանքով և ակնածանքով ենք հարգում մեր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության վերականգնման։ Նահատակների ընտանիքները միշտ շրջապատված են՝ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուշադրությամբ և հոգատարությամբ։ Նրանց խնդիրները լուծելու համար տարբեր նախագծեր են իրականացվում»։