Այս մասին Հայրենական պատերազմում տարած հաղթանակին նվիրված Հաղթանակի շքերթում իր ելույթի ժամանակ ասաց Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Երկրի ղեկավարն ասաց. «Մեր երկաթե բռունցքը մարմնավորում է և՛ մեր միասնությունը, և՛ ուժը: Այս երկաթե բռունցքը կոտրեց թշնամու մեջքը, ջախջախեց թշնամու գլուխը, և մենք այսօր նշում ենք այս տոնը որպես հերոս ժողովուրդ: Ադրբեջանի հաղթող բանակը կատարեց իր պատմական առաքելությունը և ջախջախեց Հայաստանին: Հայոց բանակը գրեթե գոյություն չունի և ոչնչացված է: Դրանից հետո, եթե հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի, արդյունքը կլինի նույնը: Կրկին Ադրբեջանի երկաթե բռունցքը կկոտրի նրանց մեջքը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ այժմ մեզ համար նոր դարաշրջան է սկսվում ՝ շինարարության դարաշրջան: «Ատելի թշնամին ոչնչացրել է գրավյալ բոլոր տարածքները: Բոլորն այստեղ արդեն ունեն այս տեղեկատվությունը, կան տեսանյութեր: Իմ այցերը ազատագրված տարածքներ դա են ցույց տալիս: Բոլոր շենքերն ավերվել են: Ատելի թշնամին ոչնչացրել է բոլոր պատմական հուշարձանները, մզկիթները, գերեզմանները և գերեզմանատները: Մենք բոլորը կվերականգնենք: Վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են », - ասաց նախագահ Իլհամ Ալիեւը: