Ինչպես
Zinvor.info-յին հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը համալսարանին ծանոթանալուց հետո հանդիպել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի 17-րդ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մայք Թ. Փլենի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ ռազմական կրթության համակարգի ուսումնասիրության և այդ ոլորտում Ազգային պաշտպանության համալսարանի փորձի շուրջ: Թահիրովը մանրամասն խոսել է վերջերս Ադրբեջանում ստեղծված Պաշտպանության ազգային համալսարանի մասին։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական կրթության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։