Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջում։
«Միացյալ Նահանգները անհանգստացած են՝ Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեսանյութի հայտնվելով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ բոլոր առկա խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ դատապարտել հայկական կողմից կալանավորված ադրբեջանցի զինվորականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։