ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանում ադրբեջանցի զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքով
  ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանում ադրբեջանցի զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքով
14:02     14 04 2023    
ԱՄՆ-ն անհանգստացած է՝ Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող տեսանյութի հայտնվելով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջում։

«Միացյալ Նահանգները անհանգստացած են՝ Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու մասին տեսանյութի հայտնվելով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ բոլոր առկա խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ դատապարտել հայկական կողմից կալանավորված ադրբեջանցի զինվորականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Դաժան-վերաբերմունք  


Լրահոս