Հայաստանում խոշտանգել են ադրբեջանցի զինվորին
|
|
2023 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց օրերդ այս երկրի տարածքում մոլորված ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության մասին։ Հայկական մամուլում և Telegram ալիքներում շրջանառվող կադրերում պարզ երևում է, որ ադրբեջանցի զինվորը բերման ենթարկվելուց հետո ենթարկվել է դաժան ծեծի, ինչպես նաև անմարդկային խոշտանգումների։
|
Միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է միանշանակ դիրքորոշում արտահայտեն և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Անզեն զինվորի նկատմամբ ուժի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և պետք է որակվի որպես ռազմական հանցագործություն։
Իրավապաշտպան կազմակերպությունները պետք է ստիպեն Հայաստանի իշխանություններին հետաքննել այս միջադեպը, ինչպես նաև ապահովել միջազգային դիտորդների մուտքը կալանավորված զինվորականին՝ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և նրա իրավունքների պահպանումը վերահսկելու համար։
Իր հերթին Caliber.Az-ի խմբագրությունը հարցումներ կուղարկի Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև Ադրբեջանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին` Հայաստանի անմարդկային գործողությունների առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար: Սակայն արդեն հիմա մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հազվադեպ բացառություններով, միջազգային կազմակերպությունները կա՛մ կսահմանափակվեն սովորական հայտարարություններով, կա՛մ էլ բերանները ջուր առած կլռեն: Ինչպես դա եղել է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի 30 տարիների ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ մոլորվել են Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ուղղությամբ ՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվելով ։
Հեշթեգներ.
Ադրբեջանցի-զինվոր