Ընթացիկ տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարվարժություններ են անցկացվել։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, պլանի համաձայն, ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել կենտրոնացման վայրեր և կատարել են տեղակայման, կրակային դիրքեր զբաղեցնելու և տեխնիկան մարտական պատրաստության վիճակի բերելու խնդիրները:
Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժություններում ստորաբաժանումները՝ «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգից և «Դանա» ինքնագնաց հաուբիցներից կատարել են ցուցադրական մարտական հրաձգության վարժանքներ:
«Հաջողությամբ կատարվել են՝ զորավարժությունների շրջանակներում պայմանական հակառակորդի թիրախները ճշգրիտ կրակով ոչնչացնելու խնդիրները։
Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել՝ հրամանատարական կազմի կողմից օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունների, զինծառայողների գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ այլ զորատեսակների հետ գործունեության պլանավորման և փոխգործակցության հմտությունների զարգացմանը»,-նշել են ՊՆ-ից։