Ազատագրված տարածքներում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ
11:23
08 04 2023
ԱՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգածության շնորհիվ ամրապնդվում է բանակի նյութատեխնիկական ապահովումը, կառուցվում են ժամանակակից չափանիշներին համապատասխան ռազմական ենթակառուցվածքներ։
Zinvor.info-ն ՊՆ-ին հղումով հայտնում է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ նախարարության ղեկավար կազմի հետ զննել է՝ ազատագրված տարածքներում նոր շահագործման հանձնված ռազմական օբյեկտները:
Նախ՝ պաշտպանության նախարարը ծանոթացել է՝ շահագործման հանձնված տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետում կատարված աշխատանքներին։
Զեկուցվել է, որ սպասարկման և վերանորոգման կետում ստեղծված են բոլոր պայմանները՝ մեքենաների, զրահատեխնիկայի և հրթիռահրետանային զինատեսակների ընթացիկ և միջին վերանորոգման համար։ Կայանը ունի պահեստ՝ պահեստամասերի պահպանման համար։
Այնուհետև ղեկավար կազմը այցելել է Համատեղ պահեստավորման կենտրոն և նոր գործարկված հրթիռահրետանային զինատեսակների պահեստ։
Պաշտպանության նախարարին, ով ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին, զեկուցվել է, որ պահեստում ստեղծված են բոլոր պայմանները՝ համապատասխան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները զենք-զինամթերքով անխափան ապահովելու համար։