Ըստ
Zinvor.info-յի՝ Ադրբեջանի և Տաջիկստանի պետական դրոշների ծածանվող հրապարակում Իլհամ Ալիևի պատվին շարվել է պատվո պահակախումբ։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմավորել է նախագահ Իլհամ Ալիևին։
Պատվո պահակախմբի պետը զեկույց է տվել Ադրբեջանի նախագահին.
Հնչել են Ադրբեջանի և Տաջիկստանի օրհներգերը։
Նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է զինվորներին։
Նախագահները անցել են պատվո պահակախմբի կողքով։
Տաջիկստանի պատվիրակության անդամներին ներկայացրել են Իլհամ Ալիևին, իսկ ադրբեջանական պատվիրակության անդամներին՝ Էմոմալի Ռահմոնին։
Պատվո պահակախումբն անցել է պետությունների ղեկավարների առջևից՝ զինվորական երթի ձայնի ներքո։
Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահները համատեղ լուսանկարվել են։