Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են ՊՆ-ից, վարժանքների ընթացքում մշակվել են կրակային դիրքեր գրավելու, ականանետային և հրետանային կայանքները մարտական պատրաստության վիճակի բերելու գործողություններ։ Գործնական կրակոցների ընթացքում հաջողությամբ կատարվել են նախատեսված թիրախների ոչնչացման խնդիրները։
Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները՝ կրակային միջոցների ճիշտ օգտագործմամբ առաջադրանքների ժամանակին և ճշգրիտ կատարման հարցում, ինչպես նաև կատարելագործել հրամանատարական անձնակազմի ստորաբաժանումների կառավարման վերաբերյալ հմտությունները: