Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոշտ պատասխան է տվել Իրանի ցամաքային զորքերի հրամանատարին
  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոշտ պատասխան է տվել Իրանի ցամաքային զորքերի հրամանատարին
10:04     31 03 2023    
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Չիոմերս Հեյդարին՝ ամբողջական զրպարտչական հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ում։

Նշվում է, որ Կ.Հեյդարին իր խելահեղ հայտարարություններում պնդում է, որ Ադրբեջանում կան «սիոնիստական» ուժեր, և որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործել է Սիրիայից բերված ԴԱԻՇ ահաբեկիչներին, և նրանք դեռ երկրում են։ Միաժամանակ նա հայտարարում է, որ Իրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։

«Նախ՝ մենք հայտարարում ենք, որ իրանական կողմի մեղադրանքները՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ անհիմն են և լիովին անընդունելի։ Ընդհանրապես, Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան։ Հեյդարիին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը 30 տարի օկուպացման տակ է պահել ադրբեջանական տարածքները։ Ռազմական այս ագրեսիայի արդյունքում օկուպացվել է ադրբեջանա-իրանական պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածը։

Սակայն իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին։ Ընդհակառակը, այս ընթացքում ուժեղացավ իրանա-հայկական եղբայրությունը։ Եվ այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եթե Հայաստանն աշխարհում երկու հիմնական դաշնակից ունի, ապա նրանցից մեկը Ֆրանսիան է, իսկ երկրորդը՝ Իրանը։ Ադրբեջանի Հանրապետությունը աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում պետությունների ներքին գործերին։

Ի պատասխան այն մեղադրանքներին, թե իբր Ադրբեջանը 44-օրյա Հայրենական պատերազմում օգտագործել է ԴԱԻՇ ահաբեկիչներին, մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական փառապանծ բանակը միանձնյա ազատագրել է մեր հողերը օկուպացիայից և գրել Հաղթանակի տարեգրությունը։ Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն։ Հեգնանք է առաջացնում նաև այն փաստը, որ այս մեղադրանքը հնչեցվել է հենց պետությունը ներկայացնող, ահաբեկչությանն աջակցող և աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող բարձրաստիճան զինվորականի կողմից»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս