Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նամակում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ. Ամերիկայի ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին ուրախ և բարգավաճ Նովրուզի տոն:
Ադրբեջանը և ԱՄՆ-ն անցյալ տարի միավորեցին ուժերը՝ ապահովելու էներգետիկ անվտանգությունը և արձագանքելու անդրազգային մարտահրավերներին: Հուսով եմ, որ այս տարի մեր ժողովուրդների բարեկամությունն էլ ավելի կխորանա։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը կնպաստի ողջ Հարավային Կովկասի անվտանգությանն ու բարգավաճմանը»: