Բաքվում ավարտվել է «Խաղաղապահ գործողությունների բազմազգ դասընթացը»
Բաքվում ավարտվել է «Խաղաղապահ գործողությունների բազմազգ դասընթացը»
10:46     25 03 2023    
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ երկրում ավարտվել է «Խաղաղապահ գործողությունների բազմազգ դասընթացը»։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, զինծառայողների, Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգուս Օլդի, բրիտանական ռազմական խորհրդատվական և ուսումնական խմբի մասնագետների մասնակցությամբ դասընթացների շրջանավարտներին շնորհվել են վկայականներ։

Արարողությանը ելույթ ունեցողները ընդգծել են՝ դասընթացի կարևորությունը փորձի փոխադարձ փոխանակման տեսանկյունից։ Նշվել է, որ դասընթացի շրջանակներում զինծառայողների համար անցկացվել են գործնական պարապմունքներ՝ խաղաղապահ գործողությունների, ՄԱԿ-ի կանոնագրքին համապատասխան՝ վարքագծի կանոնների և զինված հակամարտությունների իրավունքի թեմայով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս