Զաքիր Հասանովն այցելել է ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զաքիր Հասանովն այցելել է ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:50     20 03 2023    
Մարտի 19-ին ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը Նովրուզի տոնի կապակցությամբ այցելել են ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

Նախարարության աշխատակիցները ծաղիկներ են դրել հիվանդանոցի տարածքում կանգնեցված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձանին։ Մեկ րոպե լռությամբ հարգել են մեծ առաջնորդի և Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության համար իրենց կյանքը տված նահատակների հիշատակը։

Զաքիր Հասանովը հոսպիտալում հանդիպել է մարտի 5-ին Խանքենդի-Խալֆալի-Թուրշսու գրունտային ճանապարհին հայկական ապօրինի զինված խմբավորումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների և հոսպիտալում բուժվող այլ զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս