«Ղարաբաղի հայերի համար լավագույն տարբերակը՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելն է»
 «Ղարաբաղի հայերի համար լավագույն տարբերակը՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելն է»
17:46     09 03 2023    
«moderndiplomacy.eu» կայքում հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված հոդված է հրապարակվել։ Zinvor.info-յի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ նյութի թարգմանությունը։

Խմբագրության կողմից. Հոդվածի հեղինակը Իսրայելի կապի և կիբերանվտանգության նախկին նախարար, Տնտեսական աշխարհ կենտրոնի նախագահ Այուբ Կարան է:

«Ղարաբաղի տարածաշրջանում փոխհրաձգության հետևանքով հինգ հոգու զոհվելուց հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը և Հայաստանը գտնվում են շատ ծանր դրության մեջ։ Ադրբեջանը չի օկուպացրել Ղարաբաղը։ Այս երկիրը հետ է վերադարձրել իր հողերը, որոնք համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի՝ իրավամբ պատկանում են նրան: Հետևաբար աշխարհը պետք է հաշտվի տարածաշրջանում Ադրբեջանի ներկայության հետ եւ կողմերին օգնի խաղաղության պայմանագիր կնքել։

Արեւմտյան երկրները պետք է օբյեկտիվ լինեն Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման բանակցություններում։ Տեղում առկա փաստերը, այլ ոչ թե քվեատուփի մոտ ձայները, պետք է որոշեն, թե այս, կամ այն երկիրը ինչպիսի քաղաքականություն վարեն, որպեսզի նպաստեն Կովկասում խաղաղությանը: Ներկա ժամանակ տարածաշրջանում կայունության բացակայության հիմնական շահառուներ են հանդիսանում Իրանը և Ռուսաստանը։

Իրանի համար Հայաստանը հանդիսանում է այն հիմնական հենասյունը, որը նրան օգնում է շրջանցել պատժամիջոցները։ Այն օրը, երբ Հայաստանը հաշտություն կնքի Ադրբեջանի հետ, կդառնա այն օրը, երբ նա կդադարի լինել մեկուսացված երկիր և կվերածվի իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող բարգավաճող հասարակության:Այդպիսով, Երևանին այլևս պետք չի լինի հույսը դնել Թեհրանի մոլլաների վրա, և նա կդադարի ծառայել, որպես նրանց խամաճիկ։ Այդ իսկ պատճառով իրանցիները ձգտում են անել ամեն հնարավորը, որպեսզի խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։

Մինչդեռ, հակամարտության շարունակությունը Ռուսաստանին թույլ է տալիս պահպանել իր գլոբալ կարգավիճակը Ուկրաինայի ֆիասկոյի պայմաններում։ Նման կերպով, ռուսները ձգտում են պահպանել խաղաղապահի իրենց կարգավիճակը Ղարաբաղում, հենց այդ պատճառով էլ նրանք թույլ են տվել զենքի անօրինական ներմուծումը Ղարաբաղ։

Ես անում եմ ամեն հնարավորը, որպեսզի նպաստել Կովկասում խաղաղության հաստատմանը և Իրանին, Ռուսաստանին կամ որևէ այլ պետության թույլ չեմ տա ազդել տեղում իրադարձությունների վրա և բորբոքել հակամարտությունը, որը վնասում է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Սա այն է, ինչ պետք է հասկանան երկու պետությունների ժողովուրդները։ Ահա ինչու վերջին շրջանում ես սկսել եմ շատ անկեղծ արտահայտվել այս հարցում, ձգտելով անել ամեն հնարավորը Ղարաբաղում խաղաղության հասնելու համար։ Խաղաղությունը լավագույն նվերն է, որը կարելի է տալ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովուրդներին։

Նախկինում ես չէի ցանկանում այս հարցում կոնկրետ կողմ բռնել, քանի որ փորձում էի ինձ դիրքավորել որպես անաչառ միջնորդ։ Բայց երբ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից վեց ամիս անց, այցելեցի Ղարաբաղի տարածաշրջան և ականատես եղա զանգվածային ավերածություններին, հասկացա, որ Հայաստանի ղեկավարությունն այս տարածաշրջանը վերածել է Կովկասի Հիրոսիմայի:

Արևմտյան ժողովուրդները պետք է հասկանան, որ Ղարաբաղի հայերի համար լավագույն տարբերակը՝ ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելն է, որպես այս երկրի իրավահավասար քաղաքացիներ, ինչպես նաև խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այդպիսով, մարդիկ այլևս չեն պայթի ականների վրա, կվերականգնվեն քաղաքները, ավաններն ու գյուղերը, և Ղարաբաղը կրկին կդառնա զբոսաշրջության կենտրոն։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է դատապարտենք ռուս խաղաղապահների թողտվությամբ տեղի ունեցող զենքի ապօրինի ներմուծումը և ըմբռնմամբ վերաբերվել դրան վերջ դնելու Ադրբեջանի ձգտումներին: Զենքի մաքսանենգությունը հանդիսանում է խաղաղության մասին պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը։

Եվ այդ իսկ պատճառով, որպես Իսրայելի նախկին նախարար, ես վճռականորեն դատապարտում եմ՝ Լաչինի ճանապարհի երկայնքով հայերի կողմից իրականացվող զենքի մաքսանենգությունը և խորապես ափսոսում եմ վերջին զոհերի համար։ Ես աղոթում եմ, որպեսզի շուտով խաղաղություն լինի Կովկասում»,- գրել է Իսրայելի նախկին նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս