Ադրբեջանական դիրքերը կրկին գնդակոծվել են
  Ադրբեջանական դիրքերը կրկին գնդակոծվել են
14:01     09 03 2023    
Մարտի 8-ին՝ ժամը 21:30-ից մարտի 9-ի 04:15-ը, ադրբեջանական դիրքերը հայ-ադրբեջանական պայմանական սահմանին և Ղարաբաղի տնտեսական շրջանում կրակի են ենթարկվել 23 անգամ:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Իստիսու բնակավայրի, Բասարքեչարի շրջանի Աշաղը Շորժա, Յուխարը Շորժա, Գյունեշլի, Ազիզլի գյուղերի ինչպես նաև Չամբարակի ուղղություններով տեղակայված դիրքերից ընդմիջումներով գնդակոծել են Քելբաջարի շրջանի Յելլիջա, Զեյլիկ, Իստիսու, Մոլլաբայրամլը և Յուխարը Այրըմ, Դաշքեսանի շրջանի Աստաֆ, Գեդաբեկի շրջանի Զամանլը և Գոյգյոլ գյուղերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Բացի այդ, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորման անդամները կրկին գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Խոջավենդի, Լաչինի, Խոջալուի և Շուշա քաղաքի ուղղությամբ։

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համարժեք պատասխան միջոցառումներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս