«Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների մեր մեկնաբանություններին» - Նախագահ Ալիևի հայտարարությունը
 «Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների մեր մեկնաբանություններին» -  Նախագահ Ալիևի հայտարարությունը
10:00     09 03 2023    
Այսօր ես պարոն նախագահին ներկայացրել եմ նաև իրավիճակը Հարավային Կովկասում, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված։ Հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների մեր մեկնաբանություններին:

Ըստ Zinvor.info-յի՝ մարտի 8-ին Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել առաջարկներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։ Մենք ստացել ենք հայկական կողմի մեկնաբանությունները, ի պատասխան՝ ուղարկել ենք մեր մեկնաբանությունները, այնպես որ, պրոցեսն ընթանում է»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս