Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել
  Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար.  Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել
11:52     10 11 2025    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ հավատում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի հաջորդ տարի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին հայտարարել է Հանրային հեռուստատեսության (ITV) «Təmas xətti» («Շփման գիծ») հաղորդման ժամանակ։

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմը 2020-2023 թվականների ընթացքում որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել, սակայն Ադրբեջանի հետևողական քաղաքականության արդյունքում իրավիճակը լիովին փոխվել է։

«2020-2023 թվականներին Հայաստանի կողմից որևէ անկեղծ քայլ չի եղել։ Մենք, սակայն, քայլ առ քայլ շարժվեցինք մեր ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ և ավարտեցինք դա 2023 թվականին։ Հայաստանը, գիտակցելով այս նոր իրողությունները, սկսեց իրական քայլեր ձեռնարկել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Հետևաբար, մենք պետք է հիմք ընդունենք երկամյա ժամանակահատվածը», - ասել է Բայրամովը։

Նախարարի խոսքով՝ այս երկու տարիների ընթացքում ձեռք բերված արդյունքները, այդ թվում՝ Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևոր փուլ են տարածաշրջանի ապագայի առումով։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս