Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով globalfirepower.com կայքին, վարկանիշը հիմնված է յուրաքանչյուր երկրի՝ ցամաքում, ծովում և օդում սովորական սպառազինությունների օգտագործմամբ պատերազմ վարելու հնարավոր կարողության վրա: Նշվում է, որ վարկանիշը հաշվի է առնում ավելի քան 60 գործոն՝ կապված երկրների զինված ուժերի, սպառազինության, բնական ռեսուրսների, ֆինանսների և աշխարհագրության հետ:
Վարկանիշի առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան։
Թուրքիան զբաղեցնում է 11-րդ տեղը, Ուզբեկստանը` 62-րդ, Ղազախստանը` 63-րդ, Թուրքմենստանը` 82-րդ, Ղրղզստանը` 107-րդ տեղը: Ըստ վարկանիշի՝ Պակիստանի բանակը 7-րդն է, Ուկրաինայինը՝ 15-րդը, Իրանինը՝ 17-րդը, Իսրայելինը՝ 18-րդը, Վրաստանինը՝ 85-րդը, Հայաստանինը՝ 94-րդը։