Հայերի սադրանքը Ղարաբաղում. կան զոհվածներ
  Հայերի սադրանքը Ղարաբաղում. կան զոհվածներ
16:10     05 03 2023    
Օպերատիվ տեղեկատվություն է ստացվել՝ Հայաստանի Հանրապետությունից Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու գրունտային ճանապարհով Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու վերաբերյալ։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Մարտի 5-ի առավոտյան ստացված տեղեկատվությունը ճշտելու նպատակով՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել են կալանավորել և ստուգել ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող մեքենաները։

Հակառակ կողմից կրակ է բացվել, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։

Ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ուշադրությանն է ներկայացնում, որ եռակողմ հայտարարության կետերի կատարումը պետք է ապահովվի անվերապահորեն և ամբողջությամբ։

Տեղեկացնում ենք, որ Ղարաբաղի տնտեսական շրջանի և Հայաստանի Հանրապետության միջև միակ ճանապարհը, որը կարելի է օգտագործել՝ Խանքենդի-Լաչին ճանապարհն է։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, որ այլ երթուղիներով իռազմական և այլ փոխադրումների իրականացումը կտրականապես անընդունելի է։

Հիշեցնենք, որ Հայաստանից Ղարաբաղի տնտեսական շրջան զինամթերքի և այլ ռազմական հանդերձանքի, այդ թվում՝ ականների, վառելիքի և կենդանի ուժի տեղափոխման փաստերը հաստատվել էին ավելի վաղ ևս։

Ադրբեջանական կողմը բազմիցս զգուշացրել է միջազգային հանրությանը նշված երթուղով ականների տեղափոխման մասին։

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ 2022 թվականին թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչները այցեր են կազմակերպել այս տարածք՝ ստուգելու հայկական կողմից տեղադրված և հետագայում հայտնաբերված ականները։

Այսօր տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է՝ Ադրբեջանի կողմից Լաչին-Խանքենդի ճանապարհին համապատասխան անցակետ ստեղծելու անհրաժեշտությունը։

Այն, որ Հայաստանը ռազմական փոխադրումներ է իրականացնում դեպի Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջան, Ադրբեջանի դեմ այս երկրի ագրեսիայի և ահաբեկչական քաղաքականության շարունակությունն է։

Կատարված սադրանքի ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Սադրանք  


Լրահոս