Zinvor.info-յի խմբագրությանը հաջողվել է կապ հաստատել Ռ. Մամեդովի հետ և պարզել Խոջալուի հանդիպման որոշ մանրամասները։
«Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ բանակցություններ սկսելու մասին Ադրբեջանական կողմը վաղուց է հայտարարում։ Իր բաց լինելու ու երկխոսության պատրաստակամության մասին հայտարարվել է ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։ Այդ ձեւաչափով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակներում։ Դրա հետ համապատասխան, ադրբեջանական կողմը կազմավորել է պատվիրակություն, որը վարելու է բանակցություններ։ Եվ այսօր, կարելի է ասել, կայացել է նման ձեւաչափով առաջին հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝ Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակության մեջ, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում վերաինտեգրման հիմնական հարցերն ու հնարավորությունները, մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք ադրբեջանական կողմը կարող է ընձեռել վերաինտեգրման գործընթացի արագացման համար»,- ասել է պատգամավորը։
Դրանով հանդերձ նա նշել է, որ, ըստ իր զգացումների՝ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկաներերի հետ որոշակի շփում ստացվել է։
«Իհարկե, հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ կլինի քննարկել հետագա հանդիպումներում, բավականին լայն է, բայց, որպես առաջին հանդիպման արդյունք կարելի է արձանագրել, որ երկխոսությունը կայացել է։ Այսօր մենք անդրադարձանք հիմնականում հումանիտար խնդիրներին։ Իսկ հետագայում, մի շարք հումանիտար հարցեր լուծելուց հետո, կարող ենք առաջ շարժվել և քննարկել ավելի լայն ձևաչափի հարցեր»,- ասել է Ռ. Մամեդովը։
Նրա խոսքով, Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ առաջնային պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտության դեպքում, և հարցերի քննարկման խորացման հետ միասին՝ բանակցություններում կարող են ներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ։
Իսկ ինչ վերաբերում է այդ բանակցություններում Ռամիլ Մամեդովի լիազորությունների առնչությամբ մեր հարցին, ապա մեր զրուցակիցը ընդգծեց, որ նա ղեկավարում է շփման խումբը ադրբեջանական կողմից։
«Իմ հիմնական նպատակն ու խնդիրը՝ քննարկել հարցերը և գտնել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև արագացնել Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրումը՝ Ադրբեջանի ընդհանուր սոցիալ-մշակութային և տնտեսական կյանքում», - ամփոփել է Ռ. Մամեդովը: