Իլհամ Ալիևն ընդունել է Ռումինիայի պատվիրակությանը
 Իլհամ Ալիևն ընդունել է Ռումինիայի պատվիրակությանը
12:32     27 02 2023    
Փետրվարի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակոյի գլխավորած պատվիրակությանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Իլհամ Ալիևը բավարարվածություն է հայտնել, որ Ադրբեջանի և Ռումինիայի միջև կանոնավոր շփումները են պահպանվում և նշել, որ պետությունների ղեկավարների մակարդակով փոխայցելությունները կարևոր քայլ են այս ուղղությամբ։ Իլհամ Ալիևը՝ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության այցն Ադրբեջան գնահատել է՝ որպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ։

Ընդգծելով երկկողմ օրակարգի ընդլայնումը, նախագահն ասել է, որ Ադրբեջանի և Ռումինիայի միջև հարաբերությունների բնույթը որակապես փոխվել է դրական ուղղությամբ։ Պետության ղեկավարը որպես օրինակ է բերել՝ էներգետիկ ոլորտում համագործակցության խորացումը, այդ թվում՝ ռումինական շուկա ադրբեջանական գազի մատակարարումը։ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ կանաչ էներգիայի նախագծի իրականացումից հետո, այս ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կանցկացվեն։

Ադրբեջանի նախագահը նշել է՝ մեր երկրների միջև այլ ուղղություններով հարաբերությունների զարգացման համար ներուժի առկայության մասին և վստահություն հայտնել, որ Իոն Մարչել Չոլակոյի այցը մեր երկիր՝ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռումինիա  


Լրահոս