Նախչըվանի Առանձին համազորային բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Նախչըվանի Առանձին համազորային բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացվել -  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:50     21 02 2023    
Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացրել՝ «Մարտական գործողությունների անցկացում կլիմայական ծանր պայմաններում» թեմայով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, զորավարժությունների նպատակն է՝ ուժեղ ցրտահարության պայմաններում մարտական և փրկարարական գործողություններ իրականացնելը, ստորաբաժանումների կառավարման վերաբերյյալ հրամանատարական կազմի գիտելիքների և հմտությունների կատարելագործումը: Զորավարժությունների շրջանակներում անցկացված գործնական պարապմունքների ընթացքում անձնակազմը վերապատրաստվել է՝ ցրտահարության դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և վիրավորներին կլիմայական ծանր պայմաններում դժվար տեղանքով և բարձր լեռնային գոտիներում անվտանգ տարհանելու համար։

Զորավարժությունների ընթացքում ստուգվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների անհրաժեշտ գույքյով և պարենով հագեցվածությունը, իսկ զիծառայողները ցերեկային և գիշերային պայմաններում մարտավարական գործողություններ են կատարել՝ պայմանական հակառակորդի թիկունքում։ Զորավարժությունների ընթացքում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, այդ թվում՝ շարժվող և անշարժ վիճակում հրաձգության հմտությունների կատարելագործումը:

Zinvor.info

Հեշթեգներ. Նախչըվանի-Առանձին-համազորային-բանակ  


Լրահոս