Զորահավաքային ապահովան կենտրոնում հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:20
18 02 2023
Պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի զորահավաքային ապահովման կենտրոնում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ։
Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ զորավարժությունների հիմնական նպատակն է՝ բարելավել անձնակազմի կառավարչական կարողությունները, որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև շտաբային փոխգործակցության բարելավում` ԱՀ նախագահի կողմից ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու դեպքում՝ զինծառայության ենթակա անձանց զինվորական մասնագիտություններին համապատասխան ընդունելության, հաշվառման, համալրման ընթացքում:
Զորավարժությունների ընթացքին տեղում հետևել են՝ պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևը և նախարարության ղեկավար կազմը։ Է.Էֆենդիևը լսել է նաև զինծառայողների հաշվառման, բուժզննման, նյութական ապահովման և այլ խնդիրների արագ կատարման վերաբերյալ ընդունված որոշումների մասին զեկույցներ։ Այնուհետեւ Է.Էֆենդիեւը ծանոթացել է՝ բազայի ճաշարանների և զորանոցների վիճակին, բուժծառայության կազմակերպմանը, տվել է համապատասխան հանձնարարականներ։