Ադրբեջանցի զինծառայողների համար անցկացվել է պայթունից վնասվածքների դասընթաց
 Ադրբեջանցի զինծառայողների համար անցկացվել է պայթունից վնասվածքների դասընթաց
10:15     18 02 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) համագործակցության շրջանակում ստորագրված՝ 2023 թվականի միջոցառումների պլանի համապատասխան՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է պայթունից վնասվածքների դասընթաց։

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-յին հայտնել են, որ դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ճեպազրույցներ՝ «Պայթյունի ֆիզիկական դրսևորումներ», «Պայթունից վնասվածքներ», «Որովայնային վնասվածքներ», «Գանգուղեղային վնասվածքներ և ֆիզիկական սահմանափակումներ», «Ստորին և վերին վերջույթների վնասվածքներ» թեմաներով» և այլն։ Դասընթացի ավարտին ուսանողներին հանձնվել են վկայականներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս