Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
Անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին՝ Իլհամ Ալիևը գոհունակությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է տարբեր ոլորտներում։ Երկրի ղեկավարը նշել է բարձր մակարդակով փոխայցելությունների, երկու երկրների օրենսդիր մարմինների մակարդակով փոխայցելությունների և համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացի շուրջ։
Իգոր Խովաևը նախագահին տեղեկացրել է տարածաշրջան կատարած այցի և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերի մասին։
***
Փետրվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։