Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը անկախության ժամանակաշրջանի ամենամեծ ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողության ժամանակ։
«Ներկայումս օտարերկրյա ներդրողների հետ ստորագրված փաստաթղթերի հիման վրա նախատեսվում է կառուցել մինչև 25 գիգավատ հզորությամբ արևային և հողմային էլեկտրակայաններ՝ մեծ մասը Կասպից ծովում, և մի քանիսը ցամաքում։ Այսինքն՝ սա իսկապես հսկայական ներուժ է, և միայն Կասպից ծովի հողմային էներգիայի ներուժը կազմում է 157 գիգավատ»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Նշելով, որ այսօր իսկապես դրվում է մեծ և կարևոր գործի հիմքը՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Վստահ եմ, որ կայանը կկառուցվի ժամանակին և կբարձրացնի մեր երկրի էներգետիկ ներուժը, նրա արտահանման հնարավորությունները, ինչպես նաև ճանապարհ կբացի օտարերկրյա ներդրողների հետ ապագա նոր նախագծերի համար»։