Իլհամ Ալիև. Նոր կայանը զգալիորեն կբարձրացնի մեր երկրի էներգետիկ ներուժը
  Իլհամ Ալիև.  Նոր կայանը զգալիորեն կբարձրացնի մեր երկրի էներգետիկ ներուժը
12:36     13 02 2023    
Այսօր մենք հավաքվել ենք Մինգեչևիրում 1280 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը։ Համոզված եմ, որ մոտ ապագայում՝ 2025 թվականին, մենք կնշենք այս կայանի բացումը։

Ինչպե հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ անկախության շրջանի խոշորագույն ջերմաէլեկտրակայանի հինարկեքի արարողությանը։

«Սա շատ նշանակալից իրադարձություն է, որը զգալիորեն կուժեղացնի մեր երկրի էներգետիկ ներուժը և միևնույն ժամանակ էլ ավելի կբարձրացնի Մինգեչևիրի՝ որպես Ադրբեջանի էներգետիկ արդյունաբերության կենտրոնի կարևորությունը։ Մինգեչևիրը, ներկա ժամանակ արդեն հանդիսանում է մեր գլխավոր քաղաքը էլեկտրաէներգետիկ արդյունաբերության ոլորտում։ Այսօր Մինգեչևիրում գործող էլեկտրակայանը ապահովում է մեր երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մեծ մասը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս