Դատարանը բավարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը բավարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու միջնորդությունը
10:21     11 02 2023    
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կալանքի միջնորդությունը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով NEWS.am-ին, այս մասին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ:

Մեղադրանքի առնչությամբ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իր նկատմամբ այդպիսով իրականացվում է քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Վիգեն-Սարգսյան  


Լրահոս