«Մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական կտա». «Իրավունք»
«Մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական կտա».  «Իրավունք»
14:36     10 02 2023    
«Սպասվում է, որ մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարար կոչված Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա: Ըստ նույն աղբյուրների, նա անցնելու է դիվանագիտական աշխատանքի»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ «Իրավունք» թերթը գրում է, որ այս ամենը Պապիկյանի ու Փաշինյանի միջև պայմանավորվածության արդյունքն է:

Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, և երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին:

Միաժամանակ, Նիկոլը Պապիկյանին խոստացել է, ինչպես ասում են, ոչ փոշոտ աշխատանք, բոլոր ՔՊ-ականներին ցույց տալով, որ «տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա»», - գրում է թերթը:
Zinvor.info

Հեշթեգներ. Սուրեն-Պապիկյան   Հայաստան  


Լրահոս